dvv International » Դվվ ինթերնեյշնլ

Դվվ ինթերնեյշնլ

Մեծահասակների կրթություն-Զարգացում-Համագործակցություն

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության նպատակն է` համագործակցության միջոցով զարգացման խթանում երիտասարդների և մեծահասակների կրթության բնագավառում

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ  Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության միջազգային համագործակցության ինստիտուտ է (Deutscher Volkshochschulverband e.V., DVV), որն իր դաշնային հովանու ներքո միավորում է 16 երկրամասերի ժողովրդական բարձրագույն դպրոցների միությունների միություն։ (Volkshochschulen, VHS):

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի  ինչպես տեղական, այնպես և միջազգային գործունեությունն առաջնորդվում է իր նվիրվածությամբ մարդու իրավունքներին, ինչպես նաև կանանց սատարման և գենդերային հավասարության սկզբունքներով:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը  գործունեություն է ծավալում ողջ աշխարհում, համագործակցելով իր ավելի քան 200 գործընկերների հետ շուրջ 40 երկրներում: Ինստիտուտը ներկայանում է որպես արհեստավարժ գործընկեր, որը ծրագրերի իրականացման ընթացքում պատրաստակամորեն փոխանցելով իր փորձն ու գիտելիքները նաև սովորում է իր գործընկերներից:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը 

  • խթանում է մեծահասակների կրթության ու զարգացման վերաբերյալ տեղեկատվության և փորձագիտության փոխանցումը Եվրոպայում և ողջ աշխարհում
  • տրամադրում է աջակցություն երիտասարդների և մեծահասակների կրթության կառույցների ձևավորման համար` զարգացող և անցումային փուլում գտնվող երկներին
  • ստեղծում է հնարավորություն գլոբալ և միջմշակութային կրթության ձեռքբերման, ինչպես նաև եվրոպական քաղաքականությունների ուսումնառության ապահովման համար` դասընթացների, խորհրդատվության և լրատվության միջոցով


Զարգացում

Իր հիմնական նպատակին` աղքատության նվացեցմանը հասնելու համար Դվվ Ինթերնեյշնլը  օգնում է ձևավորել և զարգացնել մեծահասակների կրթության այնպիսի կազմակերպություններ, որոնք իրենց նպաստը կբերեն սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մեծահասակների կրթության համակարգի կառուցման գործին: Հազարամյակի զարգացման նպատակներ (MDGs- Millennium Development Goals) կազմակերպությունը, համաշխարհային նախաձեռնություն հանդիսացող Կրթություն բոլորի համար կազմակերպությունը (EFA- Education for All) և Մեծահասակների կրթության համաշխարհային կոնֆերանսները (CONFINTEA) անհրաժեշտ կողմնորոշում են հաղորդում և  օգնում ձևավորել մեր գործունեության շրջանակները:

Դվվ Ինթերնեյշնլի  գործունեությունը կազմվում է Ինստիտուտի գործընկեր երկրների անապահով խավի շահերի հստակ պատկերացման հիման վրա:

Ծրագրերի առանցքում տարրական կրթությունն ու գրագիտությունն է, շրջակա միջավայրի պաշտպանությունը և  կայուն զարգացումը, գլոբալ և միջմշակութային կրթությունը, միգրացիան և ինտեգրումը, սանիտարական ուսումնառությունը և ՁԻԱՀ-ի կանխարգելումը, ինչպես նաև ճգնաժամերի կանխարգելումը և ժողովրդավարության ուսուցումը:

Կրթության և աշխատանքի տեղավորման միջև կամուրջը կառուցվում է աշխատանքամետ և մասնագիտական կողմնորոշման միջոցով, որի նպատակն է մարդկանց ներգրավումը աշխատանքային գործընթացներում և պաշտոններում, եկամուտների ավելացումը և այնպիսի ունակությունների ձեռբերումը, որոնք կապահովեն մարդկանց ներգրավումը կոոպերատիվներում և ինքնասատար խմբերում:

Համագործակցություն

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի ներդրումը բնագավառների զարգացման գործում պայմանավորված է քաղաքական, օրենսդրական և ֆինանսական կառույցների բարելավման միտումով` մեծահասակների կրթության տեսական և գործնական արհեստավարժության բարձրացման միջոցով:

Երիտասարդության և մեծահասակների կրթության բնագավառի գործընկերների կատարողական ունակությունների զարգացման միջոցով Ինստիտուտը նպատակ ունի ձևավորել տևական և արդյունավետ տեղական և ազգային հասարակական կառույցներ, որպես աղքատության դեմ պայքարի բարենպաստ գործոն: 

Առանձին երկրներում Դվվ Ինթերնեյշնլի  կողմից  իրականացվող ծրագրերը միավորվում են տարածաշրջանային և ծրագրային սկզբունքով: Ծրագրերի ազդեցությունն ապահովելու համար դրանց պլանավորումը, կառավարումն ու գնահատումն իրականացվում է համատեղ: Դվվ Ինթերնեյշնլի  տարածաշրջանային և ազգային գրասենյակները Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում և Եվրոպայում ստեղծում են համագործակցության եզրեր գործընկերների հետ և ապահովում աշխատանքի որակ:

Սոցիալ-տնտեսական զարգացման գործունեության մեջ ներգրավված երիտասարդության և մեծահասակների կրթության եվրոպական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ կապերի ստեղծումը համագործության հիմնարար մասն է կազմում:

Երիտասարդության և մեծահասակների կրթություն

Կրթությունը մարդու համընդհանուր իրավունքն է: Դա է զարգացման հիմնական պահանջն ու նախապայմանը:

Երիտասարդության և մեծահասակների ուսումնառությունը կրթության հիմնաքարն է և ունի առանցքային նշանակություն ցկյանս ուսումնառության գործընթացում, որպես ընդհանուր, մասնագիտական, մշակութային և գիտական շարունակական կրթություն:

Ոչ-ֆորմալ և արտադպրոցական կրթական ծրագրերը, որոնք երիտասարդներին և մեծահասակներին տրամադրում են կյանքի հմտության դասընթացներ, լրացնում և հավասարակշռեցնում են ֆորմալ կրթության բացթողումները:

Մենք...

Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ ենք 1000  մեծահասակների կրթության գերմանական համայնքային կենտրոնների միջազգային համերաշխության գործոնն ենք մեծահասակների կրթության մասնագիտացված կազմակերպություն ենք, որն ունի ավելի քան140 աշխատակից աշխարհի բոլոր երկրներում շահույթ չհետապնդող և ոչ-պետական
Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի (EAEA) և Մեծահասակների կրթության միգազգային խորհրդի (ICAE) անդամ

Համագործակցում ենք...

տեղական, ազգային և տարածաշրջանային գործընկերների և մեծահասակների կրթության ինստիտուտների ու ասոցիացիաների հետ աշխարհի բոլոր երկրներում` սկսած 1973 թվականից:

Մեր նպատակն է...

  • աջակցել զարգացող և անցումային փուլի երկրների շարունակական կրթության ինստիտուտների  ձևավորմանն ու զարգացմանը
  • նպաստել տեղեկատվության և փորձի փոխանակմանը Եվրոպայում և աշխարհում:
  • տրամադրել դասընթացներ, խորհրդատվություն, կրթական նյութեր և լրատվություն` համաշխարհային, միջմշակութային և եվրոպական քաղաքականության վերաբերյալ

Մեր հիմնական գործունեությունը...

  • գրագիտություն և տարրական կրթություն
  • մեծահասակների կրթություն և մասնակցություն
    մեծահասակների կրթության մասնագետների նախնական կրթություն
    նոր լրատվական միջոցներ և նյութեր
  • շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսական կրթություն
    աղքատության նվազեցում և եկամուտների ձևավորում
  • նախնական և շարունակական մասնագիտական կրթություն
    առողջապահական կրթություն և ՁԻԱՀ
  • միգրացիա և ինտեգրում
  • կրթություն կանանց և տղամարդկանց համար
    մեծահասակների կրթության ազգային, եվրոպական և համաշխարհային քաղաքականություն և ֆինանսավորում

Մեր հիմնական հովանավորներն են...

  • Գերմանիայի տնտեսական համագործակցման և զարգացման նախարարությունը
  • Գերմանիայի արտաքին գոծերի գրասենյակը
  • Եվրոպական միությունը
  • Համաշխարհային Բանկը

Լրացուցիչ տեղեկատվություն
DVV International 
Obere Wilhelmstrasse 32
53225 Bonn
Germany
info@dvv-international.de
http://www.dvv-international.de/